slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Շարունակվում է ակտիվ փոխգործակցությունը Բյուրոյի և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի միջև

News_Image

2025 թվականի հոկտեմբերի 9-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանն ընդունել է Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) գիտական գծով տնօրեն, տեխ.գ.դ. Յուրի Չեռնովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի և Բյուրոյի միջև դեռևս 2023 թվականի ապրիլին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում հոգեբանական և ձեռագրաբանական փորձաքննությունների ուղղություններով իրականացվող համատեղ գիտահետազոտական ծրագրերի ընթացիկ արդյունքները, փոխգործակցության զարգացման նոր հեռանկարներն ու արդիական ուղղությունները, այդ թվում՝ նորարարական թվային տեխնոլոգիաների կիրառմամբ:
Բյուրոյի տնօրենի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել և խնդիր է դրվել Փորձաքննությունների ազգային բյուրոյի բազայում Շվեյցարիայի գործընկերների հետ համատեղ սկսել նաև անձի հոգեբանական վիճակի պարզման նպատակով ձեռագրերի նմուշների համակարգային համալիր վերլուծությանն ու հետազոտական նոր մեթոդների մշակմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքների իրականացումը՝ արհեստական բանականության միջոցով բարելավված հատուկ ծրագրային մոդելների կիրառմամբ, ինչը կնպաստի ինչպես հեղինակավոր գիտական պարբերականներում հետազոտությունների լավագույն արդյունքների ներկայացմամբ փորձագետների առավել լայն ինտեգրմանը միջազգային գիտական միջավայրում, այնպես էլ հնարավորություն կընձեռի մշակել և ներդնել այս բնագավառներում հետազոտությունների նոր մեթոդական մոտեցումներ և գիտականորեն հիմնավորված ալգորիթմներ: 
Նշված աշխատանքները կարևոր նշանակություն կունենան հետազոտական նոր հնարավորությունների կիրառմամբ փորձագիտական արժանահավատ արդյունքների ապահովման և եզրակացությունների ապացուցողական նշանակության բարձրացման գործում՝ նպաստելով դատափորձագիտական ոլորտի ժամանակակից պահանջներին համապատասխան շարունակական զարգացմանը։ 
Հանդիպման արդյունքում Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու գիտագործնական աշխատանքների արժեքավոր արդյունքների ներառմանը նաև Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) լավագույն փորձի ձեռնարկներում:

10 October 2025